Ցավոք սրտի ՀՀ վարչապետը հաճախ խոսում է կոդավորված, ակնարկներ է անում, որ անհասկանալի է, թե ինչ ակնարկներ են։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

«Ես կարծում եմ Հայաստանում պետք է ներդրվի բաց խոսելու մշակույթը։ Եթե կան գործակալներ, տվեք անուններ։ Ես կարծում եմ, որ կան»,–ասաց նա։

Քաղաքագետի կարծիքով՝ իշխանություններն ու քաղաքական գործիչները դատարկ քաղաքական կոռեկտության մեջ են. «Եթե կան գործակալներ, ապա ոչ միայն պետք է անուններ հնչեցվեն, այլ նաեւ թույլ չտրվի, որ նրանք գործեն, նրանք պետք է մեկուսացվեն»։

Հիշեցնենք, որ Սպահանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ չպետք է թույլ տալ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ: