Դամասկոս Սաուդյան Արաբիայի դեսպանության վերադարձի հարցը կապված է Սիրիայի քաղաքական գործընթացի առաջընթացի հետ։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ պետնախարար Ադել Ալ-Ջուբեյրը։

«Այդ հարցը կապված է այն առաջընթացի հետ, որին մենք ձգտում ենք Սիրիայի քաղաքական գործընթացում»,- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքում ասել է Ջուբեյրը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։