Ռեժիսոր Գեորգի Դանելիան, որը փետրվարին թոքաբորբի պատճառով տեղափոխվել էր Մոսկվայի կլինիկաներից մեկը, դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է:
Նրա վիճակը կայուն ծանր է, ՏԱՍՍ-ին հայտնել նրա կինը՝ Գալինա Դանելիան:
«Նա դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է, թոքաբորբը դեռ չի անցել: Նա կայուն ծանր վիճակում է, թեեւ հիմա բավականին լավ է», - ասել է նա:
Անցյալ շաբաթ ռեժիսորին հանել էին արհեստական կոմայից:
«Այժմ նա գիտակից վիճակում է, մենք նրան հետ շփվում ենք», - հավելել է ռեժիսորի կինը:





























