Դիջեյի համաշխարհային օրը ավելի շուտ ոչ թե պաշտոնական տոն է, այլ կարեւոր բարեգործական ակցիա, որը Միջազգային ակումբային ինդուստրիայի կողմից անցկացվում է 2002 թվականից սկսած, փոխանցում է Calend-ը:

Ամեն տարի ամբողջ աշխարհում անցկացվում է բարեգործական ակցիաների շաբաթ՝ մանկական կազմակերպություններին օգնելու համար, իսկ բարեգործական ակցիաների բարձրակետը մարտի 9-ն է՝ Դիջեյի համաշխարհային օրը:

Նախապես միջոցառման նախաձեռնողներն էին World DJ Fund հիմնադրամը եւ Nordoff Robbins Music Therapy կազմակերպությունը, որը երաժշտությունն օգտագործում է երեխաների եւ մեծահասակների բուժման համար: Ավանդաբար այդ օրը դիջեյների, ակումբների, ռադիոկայանների ստացած ամբողջ շահույթն ուղարկվում է տարբեր միջազգային մանկական հիմնադրամներ ու հաստատություններ: