Սուդանի դատարանը մեկամսյա ազատազրկման է ենթարկել ինը կանանց հակակառավարական ակցիաներին մասնակցելու համար, հաղորդում է Associated Press-ը:

Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրի դեմ բողոքի ցույցերը ընթանում են վերջին երեք ամիսների ընթացքում:

Կանանց նկատմամբ դատավճիռը կայացրած Խարթումի դատարանը դատապարտել է կանանց նաեւ մտրակի 20 հարվածների, սակայն ավելի ուշ չեղարկել է մարմնական պատիժը՝ ենթարկվելով դատապարտյալների հարազատների ճնշմանը, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել դատարանի մուտքի մոտ:

Վերջին շրջանում հարյուրավոր ցուցարարներ կանգնել են Սուդանի դատարանի առջեւ երկրի նախագահի հայտարարած արտակարգ դրությունը խախտելու մեղադրանքով:

Փետրվարին երկրում լայնորեն տարածված բողոքի ցույցերի պատճառը երկրի նախագահի՝ կենտրոնական կառավարությունը ցրելու եւ մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու որոշումն էր, որը նախագահը բացատրել էր տնտեսական ճգնաժամը հաղթահարելու անհրաժեշտությամբ: