Այս անգամ ծրագրում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ավելի շատ ներկայացուցիչներ են ընդգրկված եւ դա բավականին կարեւոր է: Մարտի 11-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին այս մասին ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Կիսլերը:

Դեսպանը մասնավորապես շնորհակալություն հայտնեց ՊՆ-ին  ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններում հայ զինվորականների մասնակցության համար:

Սակայն դիվանագետը դժգոհեց, որ հայ հասարակության շատ փոքր մասն է տեղեկացված Դաշինքի գործունեության մասին:«Ցավոք, ինձ մոտ այդպիսի տպավորություն  է ստեղծվել եւ այն հիմնականում  ձեւավորվել է հասարակության հետ շփումների արդյունքում:  Հայաստանում ՆԱՏՕ դաշինքը հայտնի է միայն փորձագետների նեղ շրջանակին: Հետեւաբար այս շաբաթ կարեւոր են ոչ միայն մասնագետների եւ փորձագետների միջեւ քննարկումները, այլեւ հասարակության ամենալայն շերտերի ներգրավումը», - ընդգծեց Կիսլերը: