ԱՄՆ-ը նախազգուշացրել է Գերմանիային, որ կկրճատի հետախուզական տվյալների փոխանակումը, եթե երկիրը 5G ցանցի թարմացման համար օգտագործի չինական Huawei Technologies Co ընկերության սարքավորումները՝ հայտնում է Wall Street Journal-ը։

Թերթի համաձայն, Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը նախազգուշացումն արել է համապատասխան նամակով։

Նա նշել է, որ չինական ընկերությունները, տեղական օրենսդրության համաձայն, կարող են պարտավորված լինել աջակցություն ցուցաբերել անվտանգության չինական գործակալություններին, եւ որ Huawei-ի ծրագրային ապահովագրման ստուգումները չեն կարող երաշխավորել խոցելիության բացակայությունը։