Ամերիկյան հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի կողմից Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու լոբբինգ կանի՝ հայտնում է Reuters-ը։

«Ես չեմ կարող ինչպես այժմ, այնպես էլ ապագայում պատկերացնել, որ Իսրայելի պետությունը կհրաժարվի Գոլաններից»,- լրագրողներին ասել է Գրեհեմը։

Նա հայտնել է, որ մտադիր է Դոնալդ Թրամփի հետ քննարկել Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու հնարավորությունը, որովհետեւ «անհնար է, որ Իսրայելը կարող է երբեւէ հանձնել դրանք՝ հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնց հետ նա բախվում է»։