Կոկաին տեղափոխող ոչ մեծ ինքնաթիռը կործանվել է Էկվադորի Մանաբի քաղաքում՝ հայտնում է Comercio-ն։
Իրավապահների տվյալներով, ինքնաթիռը արտասահմանյան գրանցում է ունեցել, իսկ սրահում երկու մարդ է եղել։ Նրանք վիրավոր են եւ պահակախմբի ուղեկցությամբ տեղափոխվել են հիվանդանոց։ Առայժմ նրանք հրաժարվում են ցուցմունք տալ, իշխանություններին չի հաջողվել նույնիսկ նրանց քաղաքացիությունը պարզել։
Ինքնաթիռի վայր ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել, որի պատճառով կոկաինի մի մասը տեղում այրվել է։
Էկվադորը կոկաին համարյա չի արտադրում, սակայն Պերուից եւ Բոլիվիայից արգելված թմրանյութի տրանզիտ երկիր է հանդիսանում։




























