Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան աննախադեպ զանգվածային բողոքների ֆոնին հայտարարել է, որ չի առաջադրվի 5-րդ ժամկետում։ Նա խոստացել է ձեւավորել նոր կառավարություն եւ նոր սահմանադրության մշակման հատուկ մարմին՝ հայտնում է AP-ը։

Նա նաեւ հայտարարել է, որ ապրիլի 18-ին նշանակված նախագահական ընտրությունները կհետաձգվեն։ 20 տարի իշխանության գլխին լինելուց հետո 82-ամյա Բուտեֆլիկան, որը 2013-ից հետո հազվադեպ է երեւում հանրությանը, տարիքի եւ առողջության վրա հիմնվելով, հայտարարել է, որ չի պայքարի նախագահի պաշտոնի համար։