Կիմ Յո Չժոնը՝ ԿԺԴՀ առաջնորդի կրտսեր քույրը,  մարտի 10-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի պատգամավոր:

Հանրապետությունում քվերակության վերջնական արդյունքները երեքշաբթի հայտնել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Գերագույն ժողովրդական ժողովի ընտրություններին մասնակցել է գրանցված ընտրողների 99.9 տոկոսը: Ընդ որում նրանցից 100 տոկոսը քվերակել է համապատասխան ընտրատեղամասերում գրանցված թեկնածուների օգտին:

ԿԺԴՀ ԿԸՀ-ն դիտարկել է քվերակության արդյունքների մասին շրջանային ընտրական հանձնաժողովների տրամադրած զեկույցները եւ երեքշաբթի հրապարակել 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի պատգամավորների անունները:

Կիմ Յո Չժոնը՝ Կիմ Չեն Ընի հարազատ քույրը, որին անվանում են նրա մտերիմ խորհրդականներից մեկը եւ հանրապետության ամենաազդեցիկ կանանացից մեկը, Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ-ի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի ղեկավարի առաջին տեղակալն է:

Տեղական օրենսդրության համաձայն՝ պատգամավոր դառնալուց հետո նա կշարունակի զբաղեցնել պետական պաշտոնը՝ զուգահեռ պատգամավորական պարտականությունները կատարելով:

Գերագույն ժողովրդական ժողովի պատգամավորնրն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով եւ որպես կանոն, տարին մեկ անգամ հավաքվում են Փհենյանում, որպեսզի մեկօրյա նիստում հաստատեն երկրի բյուջեն եւ մի շարք այլ կարեւոր օրինագծեր: Նստաշրջանների ընդմիջումների ընթացքում իշխանությունը կենտրոնացած է Գերագույն ժողովրդական ժողովի նախագահի ձեռքում: