Անվտանգության հարցերում Հայաստանի առաջնահերթությունները չեն փոխվել: Երեւանում կազմակերպված համաժողովին այս մասին հայտարարեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

Համաժողովն անցկացվում է Հայաստանի ֆրանսիական համալսարանում, այն կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ:

«Ւնձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանի նոր կառավարությունը որոշել է, որ անվտանգության ոլորտում առաջնահերթությունները չեն կարող փոխվել: Դրանք նույնն են մնում: Դա նաեւ մեզ է ձեռնտու: Կարծում եմ, որ համագործակցության հիմնական ուղղություններն արդեն հստակեցված են եւ չեն փոխվում, սակայն կարելի է ավելացնել որոշ գործողությունների  միտումները եւ տեմպերը: Խոսքն առաջին հերթին կոռուպցիայի դեմ պայքարի մասին է: Եվ դրա համար կարող են ավելի շատ ռեսուրսներ ուղղվել», - նշեց Ապատուրայը:

Միեւնույն ժամանակ նա նշեց քաղաքացիական հասարակության զարգացման կարեւորությունը եւ լավ գաղափար  համարեց կառավարության աջակցությունը  հասարակական կազմակերպություններին ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման գործում: Նա հավելեց, որ Կանադայի կառավարությունը պատրաստ է  այդ ուղղությամբ աջակցություն ցուցաբերել: