Կոնգրեսականեր Ադամ Շիֆը եւ Գուս Բիլիրաքիսը Ներկայացուցիչների պալատի իրենց գործընկերներին կոչ են արել միանալ իրենց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման հարցում:

Օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է Հայոց ցեղասպանության ժխտումից հրաժարավելուն, ԱՄՆ-ի կառավարության պաշտոնական ճանաչմանը, կրթական հաստատություններում Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրման կարեւորությանը:

Օրինագծի հեղինակները փաստաթղթի համար  ստորագրություններ են հավաքում եւ մտադիր են առաջիկայում այն Կոնգրես ներկայացնել: