Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին եւ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը՝ կարեւորելով նրա դերակատարությունը համազգային տարբեր խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցելու գործում:

Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները նախագահ Սարգսյանին ներկայացրել են կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու նախագծերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համահայկական կարեւորություն ունեցող խնդիրների, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում հեռանկարային ծրագրերի եւ դրանց իրագործման վերաբերյալ: