Չեխիան կշարունակի մեծացնել իր պաշտպանական ծախսերը, որոնք 2024 թվականին կհասնեն ՀՆԱ 2 տոկոսի մակարդակին: Այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, փոխանցում է Reuters-ը:

«Պաշտպանական հնարավորությունների ստեղծման ՆԱՏՕ-ի աշխատանքի մի մասը կատարվում է անդամ երկրներում, որպեսզի մենք կարողանանք հարձակման դեպքում պաշտպանել մեր դաշինքի անդամին»,- ասել է Բաբիշը ՆԱՏՕ-ին Չեխիայի անդամակցության 20-ամյակին նվիրված համաժողովում:

«Հենց այս պատճառով մեր հանրապետությունը պարտավորություն է ստանձնել 2024 թվականին ծախսերը մեծացնել մինչեւ ՀՆԱ 2 տոկոս: 2015 թվականից սկսած պաշտպանական ծախսերն աճում են ամեն տարի եւ կշարունակեն աճել»,- նշել է Բաբիշը: