ԱՄՆ-ը եւ Չինաստանը մոտենում են այն համաձայնագրի կնքմանը, որը վերջ կդնի նրանց առեւտրային հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը՝ հայտնում է Reuters-ը։
«Մենք հուսով ենք, որ առաջիկա շաբաթներին կունենանք համաձայնագիր»,- նշել է նա։ Նրա խոսքերով, դեռեւս կան խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել։ «Տվյալ պահին ես հաջողություն կանխատեսել չեմ կարող»,- հավելել է նա։
Լայթհայզերը նշել է, որ համաձայնագիրը պետք է ներառի հարկադիր դրույթ, որը ԱՄՆ-ին թույլ կտա վերականգնել չինական արտահանվող ապրանքների տուրքերը, եթե Չինաստանը խախտի համաձայնագրի կետերը։ Դա չինացի պաշտոնյաների համար հիմնական խոչընդոտն է։


























