Ֆրանսիան, Իռլանդիան, Գերմանիան Boeing 737 Max բոլոր ինքնաթիռների համար փակել են իրենց օդային տարածքները՝ հայտնում է AP-ը։

Այս որոշումը կապված է Նայրոբիում Boeing 737 Max 8-ի կործանման հետ, որի հետեւանքով 157 մարդ էր զոհվել։

Ֆրանսիական ավիաընկերությունները այդ ինքնաթիռից ոչ մի հատ չունեն, սակայն, որպես կանխարգելիչ միջոց, երկրի իշխանությունները որոշել են «արգելել Boeing 737 Max ինքնաթիռով բոլոր կոմերցիոն չվերթները, որոնք կարող են իրականացվել Ֆրանսիայից, ճանապարհորդել կամ թռչել Ֆրանսիայով»։