Վենեսուելայում կամ նրա սահմաններից դուրս ռազմական գործողություններն անընդունելի են երկրում իրավիճակի «կտրուկ» վատացումը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ հայտնում է AP-ը։

Նրա խոսքերով, «լուծումը (ճգնաժամի) չի կարող եւ երբեք չպետք է դրսից պարտադրվի»։ Նա նշել է, որ «միջազգային նախաձեռնությունը կարող է օգնել խաղաղ եւ ժողովրդավարական ելք գտնել ճգնաժամից»։

Մոգերինին հիշեցրել է, որ եվրոպական եւ լատինամերիկյան երկրների հետ միասին ստեղծվել է Միջազգային կոնտակտային խումբ, որպեսզի օգնի «ստեղծել պայմաններ քաղաքական գործընթացի համար, որը կհանգեցնի ազատ եւ արդար նախագահական ընտրությունների»։