Բրիտանիայի Համայնքների պալատը չի ընդունել Եվրամիությունից երկրի դուրս գալու համաձայնագրի նոր տարբերակը։ Փաստաթղթին կողմ են քվեարկել 242 պատգամավորներ, դեմ՝ 391՝ հայտնում է BBC-ն։

Քվեարկությունից ոչ շատ առաջ Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնական կուսակցության (DUP) ներկայացուցիչները հրաժարվել էին ստորագրել համաձայնագիրը։ Չնայած այն բանին, որ DUP-ն ընդամենը տասը պատգամավոր ունի, միայն նրանց հետ պահպանողականները կարող էին մեծամասնություն կազմել։

European Research Group (ERG) խմբի պահպանողականները նույնպես փաստաթղթի իրավաբանական փորձաքննություն էին կատարել եւ դարձյալ դրանից դժգոհ էին մնացել։

Իրավական հարցերով կառավարության գլխավոր խորհրդական Ջեֆրի Քոքսն իր հերթին հայտարարել է, որ համաձայնագրի կնքման դեպքում «իրավական վտանգն անփոփոխ է մնում»։

Brexit-ի հարցով նախորդ քվեարկությունը խորհրդարանում տեղի էր ունեցել հունվարի 15-ին։ Այն ժամանակ համաձայնագրին դեմ էր քվեարկել 432 պատգամավոր, կողմ՝ 202։