Վաշինգտոնը տրամադիր է գործի դնել տնտեսական բնույթի լծակներ Կարակասի վրա ճնշում բանեցնելու համար։ Այս մասին երեքշաբթի ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Հյուսթոնի CERAWeek կոնֆերանսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պատրաստ ենք կիրառել մեզ հասանելի ցանկացած միջոց Վենեսուելայում տնտեսության ոլորտում»,- փաստել է նա։
Պոմպեոն հիշեցրել է, որ Կարակասի հանդեպ գործում են ԱՄՆ պատժամիջոցները։ «Մենք այդ երկրում դրական ելքի հույս ունենք եւ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հավելել է նա։





























