Եթովպիայում եւ Քենիայում տեղի է ունեցել Եթովպական ավիաուղիների Boeing 737 Max  ինքնաթիռի կործանման հետեւանքով 157 զոհերի հրաժեշտի արարողությունը, հաղորդում է BBC News-ը:

Զոհերի բարեկամները հրաժեշտ են տվել իրենց հարազատներին Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում՝ Սուրբ Երրորդություն տաճարում:

Նշվում է, որ որոշ դագաղներում ավազ էր՝ աղետի վայրից հավաքված, քանի որ բազմաթիվ մարմիններ ամբողջովին այրվել էին ողբերգության հետեւանքով:

Ավիավթարի զոհերի ընտանիքներին հայտնել են, որ մնացորդների նույնականացումը կտեւի 6 ամիս:

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում Եթովպական ավիաուղիների աշխատակազմը հարգանքի տուրք է մատուցել ճակատագրական 302 չվերթի անձնակազմի զոհված անդամներին, հաղորդում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ Boeing 737 MAX ինքնաթիռը կործանվել էր եթովպական Դեբրե-Զեյթ քաղաքի մոտակայքում մարտի 10-ի առավոտյան: Ինքնաթիռում գտնվել են 149 ուղեւորներ եւ անձնակազմի 8 անդամներ. բոլորը զոհվել են: Որոշ երկրներ որոշում են կայացրել փակել իրենց օդային տարածքը  Boeing 737 Maх ինքնաթիռների համար: