ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ոստիկանները ձերբակալել են Պերուի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյին, հայտնում է Reuters-ը:

Գործակալության տեղեկություններով՝ Տոլեդոն ձերբակալվել է Սան Մաթեո շրջանի ռեստորաններից մեկում հարբեցողության պատճառով:

Նշվում է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները տեղյակ էին, որ Պերուում Տոլեդոն հետախուզվում է կոռուպցիայի մեղադրանքով: