Ռեալի ռմբարկու Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Մալագայի հետ խաղում ստացած վնասվածքը լուրջ չէ եւ հաջորդ տուրում անպայման դուրս կգա խաղադաշտ:

Ռոնալդուն նշել է, որ երրորդ գնդակը խփելուց հետո ձախ ծնկում ցավ է զգացել եւ չբարդացնելու համար լքել է խաղադաշտը, հաղորդում է Ռեալի պաշտոնական կայքը:

Ռոնալդուն նաեւ ասել է, որ թիմն այլեւս միավոր կորցնելու իրավունք չունի, եթե դեռ հավակնում է չեմպիոնի տիտղոսին: