Աֆղանստանի մայրաքաղաքի հրթիռակոծման հետեւանքով զոհվել է երկու մարդ, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով ToloNews-ին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հրթիռակոծումից տուժել է նաեւ 14 մարդ։

Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել Նովրուզի տոնակատարության օրը։

Առայժմ հայտնի չէ, թե ով է հրթիռակոծել Աֆղանստանի մայրաքաղաքը։