Հայկական ծագմամբ ամերիկացի փաստաբան Մարկ Գերագոսը, որը հայտնի է որպես աստղերի փաստաբան, դրամաշորթության մեջ կասկածվող փաստաբան Մայքլ Ավենատիի հանցակիցն է համարվել։

Ավենատին կասկածվում է Nike ընկերությունից 25 միլիոն դոլար շորթելու մեջ, տեղեկացնում է Associated Press-ը։

Իր հերթին, 61-ամյա Գերագոսը հայտնի է նրանով, որ պաշտպանել է Մայքլ Ջեքսոնին, Ուայնոնա Ռայդերին եւ այլ անվանիների։ Նա Ավենատիի հնարավոր հանցակիցն է համարվում։

Ինչպես տեղեկացնում է AP-ը, փաստաբանը չի պատասխանել ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները մեկնաբանելու խնդրանքին։

Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ CNN հեռուստաընկերությունը, որի հետ Գերագոսը համագործակցել է երկար տարիներ, հրաժարվել է նրա ծառայություններից գործի հետ նրա առնչության մասին տեղեկությունից անմիջապես հետո։

Հիշեցնենք, որ Մայքլ Ավենատին ներկայացնում էր պոռնոդերասանուհի Սթեֆանի Քլիֆորդին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ գործում։