Խմբավորումը, որն իր գործունեության նպատակ է հռչակում Փհենյանում իշխանափոխությունը, պատասխանատվություն է ստանձնել փետրվարի 22-ին Մադրիդում ԿԺԴՀ դեսպանատան վրա կատարված հարձակման համար:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Cheollima Civil Defense խումբը, որը հայտնի է նաեւ Free Joseon անվանումով, այդ մասին հայտնել է իր կայքում:
Հայտարարության համաձայն, կազմակերպությունը դեսպանատան միջադեպը հարձակում չի համարում: Նշված է նաեւ, որ որեւէ երկրի կառավարություն կատարվածի հետ առնչություն չունի:
Փետրվարին El Confidencial թերթը հաղորդել էր, որ անհայտ անձանց խումբը հարձակվել է Մադրիդում ԿԺԴՀ դեսպանատան վրա եւ համակարգիչներ գողացել:
Հանցագործները անձնակազմին պահել էին դեսպանատանը եւ մի քանի ժամ այնտեղ էին գտնվել: Երեքշաբթի Իսպանիայի դատական կոլլեգիան հաստատել էր Մադրիդում ԿԺԴՀ դեսպանատան վրա հարձակման փաստը, երկու մարդու կալանավորելու կարգադրագիր էր տրվել:
Ըստ տվյալների՝ հարձակմանը կարող էր մասնակցած լիներ 10 մարդուց կազմված խումբ , այդ թվում ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության քաղաքացիներ:




























