ԱՄՆ կոնգրեսում դեմոկրատները եւ հանրապետականները մերժել են դիվանագիտությանը եւ արտասահմանյան օգնություններին հատկացվող գումարի կրճատման նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ դա վտանգավոր համարելով ազգային անվտանգության համար։

Ինչպես հայտնում է Reuters-ը, կոնգրեսական, բարձրաստիճան հանրապետական Հել Ռոջերսը, որը վերահսկում է Պետդեպարտամենտի ծախսերը, հայտարարել է, որ ինքը «հիասթափված է Թրամփի բյուջետային առաջարկից, որը նախատեսում է մոտ 11-40 մլրդ դոլարով կրճատել Պետդեպի բյուջեն»։ Ռոջերսն ասել է,թե դիվանագիտության եւ արտասահմանյան օգնության ծախսերը «ազգային անվտանգության կենտրոնական բաղադրիչն են»։

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Նիտա Լոուին, որը հատկացումների հանձնաժողովի նախագահն է, նույնպես մերժել է Թրամփի առաջարկը։

Դեմոկրատական կուսակցությունից Լոիս Ֆրանկելը Թրամփի առաջարկն «ամոթալի եւ վտանգավոր» է անվանել։