Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Տեմերին կոռուպցիայի համար պաշոտնական մեղադրանքներ են ներկայացվել: Մասնավորապես, նշվում է, որ նա աշխարհի խոշոր մսի փաթեթավորող JBS SA-ից չորս ճամպրուկ կանխիկ գումար է որպես կաշառք ստացել, հաղորդում է Reuters-ը:

Տեմերն, ով 2016-2018 թվականերին նախագահ էր, անցյալ շաբաթ  առանձին հետաքննության շրջանակում կալանավորվել է եւ մեղադրվել հսկայական հանցավոր սինդիկատի կազմակերպման մեջ, որը կաշառքներ էր ստանում:

Նա հերքում է բոլոր մեղադրանքները եւ այս շաբաթ իր փաստաբանների միջնորդությամբ ազատ է արձակվել:

2017 թ.-ին ոստիկանությունը ձերբակալել էր ոմն Ռոդրիգո դա Ռոշա Լուրեսային:

Նրա պայուսակի  մեջ հայտնաբերվել էր  500.000 ռեալ (128.166 դոլար) կանխիկ գումար, որն, ըստ դատախազության, JBS-ի սեփականատերերի կողմից կաշառք էր: Դատախազները կարծում են, որ Լուրեսը միջնորդ էր եւ գումարը փոխանցում էր Տեմերին:

Տեմերի փաստաբան Էդուարդո Կառնելոսը հայտնել է, որ մեղադրանքները անհիմն են: