Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Եսիխիդե Սուգան հայտնել է, որ ապրիլի 1-ին կհայտարարի Ճապոնիայում նոր դարաշրջանի անվանումը:
Mainichi-ն հաղորդում է, որ Սուգան նոր անվանումը կհայտնի 11:30-ին: Դրանից հետո Ճապոնիայի նախարար Սինձո Աբեն մամուլի ասուլիս կանցկացնի, որտեղ կընթերցի սեփական հայտարարությունը:
Երկուշաբթի առավոտյան կառավարությունը նաեւ կներկայացնի գործնական եւ գիտական շրջանակների խմբի թեկնածուների կարճ ցուցակը, ինչպես նաեւ ԶԼՄ-ի՝ նոր անվանման մասին կարծիքները լսելու համար:
Իրազեկ աղբյուրների համաձայն՝ խմբի անդամների թեկնածուների թվում գիտնական Սինյա Յամանական է, ով 2012-ին ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել եւ գրող Խայասի Մարիկոն:
Բացի այդ նոր անվանման ներդնման մասին որոշումըւ հաստատելուց առաջ, կհավաքվեն ճապոնական խորհրդարանի երկու պալատների ղեկավարների կարծիքները:
Նշվում է, որ դարաշրջանի անվանափոփոխությունը կարեւոր իրադարձություն է Ճապոնիայում, քանի որ անվանումն օգտագործվում է մետաղադրամների դրվագման, օրացույցերի արտադրության ժամանակ, ինչպես նաեւ պաշտոնական փաստաթղթերում:
Ներկայիս դարաշրջանը կրում է Հեյսեյ անվանումը՝ Խաղաղության հաստատման դարաշրջան:
Ճապոնիայի 125-րդ կայսր Ակիխիտոն 2016-ին ժողովրդին ուղղված ուղերձում ցանկություն էր հայտնել իր գահը որդուն փոխանցել: Հաջորդ տարի կայսերական ընտանիքի հարցերով հանձնաժողովը օրենք էր ընդունել, որը թույլ է տալիս 200 տարվա մեջ առաջին անգամ կայսրին թողնել գահը: Այսպիսով Ակիխիտոյի գահից հեռանալու օրը կլինի ապրիլի 30-ը, իսկ թագաժառանգը գահ կբարձրանա 2019 թվականի մայիսի 1-ին:





























