ԱՄՆ Միչիգանի նահանգի գրադարանը հայտարարել է անգլիացի դասական Չառլզ Դիկենսի կենսագրությունը՝ վերցնելուց 51 տարի հետո վերադարձնելու մասին, տեղեկացնում է UPI-ն։

Նշվում է, որ գիրքը հայտնաբերվել է մի ընտանիքի անձնական գրադարանում։

Խոսքը Ջոն Ֆորսթերի «Չառլզ Դիկենսի կյանքը» գրքի մասին է։

Ֆլինթի հանրային գրադարանը Թվիթերում հրապարակել է գրքի քարտի լուսանկարը, որում գրված է, որ գիրքը վերցրել են գրադարանից 1968 թվականի մայիսի 16-ին։

Գրադարանավար Քարմեն Ուոքերը տեղեկացրել է, որ գիրքը վերադարձրել են 18,579 օր հետո։

Գրադարանում ասել են, որ ուշացման ամեն օրվա համար գիրքը վերադարձնելիս նախատեսվում է 10 սենթ տուգանք, բայց մտադիր չեն մեղադրանք ներկայացնել։