Այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հրամաններ է ստորագրել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանն ազատվել է ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել ոստիկանության գնդապետ Նունե Մանուկյանը։

Աղբյուրը հայտնում է նաև, որ Ն. Մանուկյանը ոստիկանության համակարգի «հնաբնակներից է», համարվում է իր գործի գիտակ: