Այսօր՝ մարտի 31-ին, ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի են  Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, իսկ Սարավան-Զանգեր ավտոճանապարհը  և Երևան-Մեղրի ավտոճանապարհի (Մ-2) 148-րդ կմ-ից դեպի Ջերմուկ հատվածը  դժվարանցանելի են կցորդիչով ավտոմեքենաների համար:

Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Մեղրու լեռնանցքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս-Քաջարան հատվածում, Մեղրու լեռնանցքում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: