ԱՄՆ-ի եւ Կուբայի ներկայացուցիչներն ավարտել են ամենատեւական նախագծերից մեկը, որը մեկնարկել էր, երբ երկու երկրների միջեւ հարաբերություններն այնքան լարված չէին, հաղորդում է Associated Press-ը:
Շաբաթ «Ֆինկա Ֆիջիա» ամերիկյան հիմնադրամի եւ Կուբայի մշակութային ժառանգության ազգային խորհդրի ներկայացուցիչները հայտարարել են Հավանայում ակնառու ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի տան տարածքում նրա թողած ժառանգության պահմանման կենտրոն-լաբորատորիայի բացման մասին:
Կենտրոնը, որը կառուցվում էր 2016 թվականից, հագեցած է տան էքսպոնատները պահպանելու համար բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներով. այդ տանը գրողը ապրել է 1940-1950 թվականներին:
1961 թվականին գրողի մահից հետո տանը պահպանվել են շուրջ 5 000 լուսանկարներ, 10 000 նամակներ եւ հազարավոր գրառումներ:
«Լաբորատորիան, որը մենք այսօր բացել ենք, Կուբայում այդպիսի հնարավորություններ ունեցող միակ կառույցն է, եւ այն թույլ կտա մեր ներդրումն ունենալ Կուբայում Էռնեստ Հեմինգուեյի ժառանգությունը պահպանելու հարցում»,-ասել է գրողի թանգարանի տնօրեն Գրիզել Ֆրագան:
Հաղորդվում է, որ ամերիկացի դոնորները ծախսել են 1 200 000 դոլար կենտրոնը ստեղծելու համար:




























