Թուրքիայում այսօր՝ մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների գլխավոր ինտրիգը շարունակվում է պահպանել Ստամբուլը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմն այս պահին ունի 49.7, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Էքրեմ Իմամօղլուն 47.7 տոկոս։

Ընդհանուր Թուրքիայում այս պահին բացվել է քվեատուփերի 60 տոկոսը, ըստ որի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաքել է 46.6, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը՝ 31, «Լավ» կուսակցությունը՝ 6.5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 5.8 եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը՝ 3,6 տոկոս։