Հայաստանի հետ սահմանակից Կարս քաղաքում լարված ընտրություններ են անցկացվել։
Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության թեկնածու Բիլգեն Այհանը բացված քվեատուփերի 70 տոկոսի արդյուքներով հաղթում է իշխող եւ ազգայնական կուսակցության համատեղ թեկնածուին 50 ձայն տարբերությամբ։
Երկու թեկնածուներն էլ հավաքել են 27 տոկոս։
Նշենք, որ Ստամբուլում 2 տոկոս առավելությամբ իշխող կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմն է։ Այնտեղ բացվել է քվեատուփերի 86 տոկոսը։
Ընդհանուր Թուրքիայում այս պահին բացվել է քվեատուփերի 74 տոկոսը, ըստ որի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաքել է 456, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը՝ 31, «Լավ» կուսակցությունը՝ 6.5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 5.8 եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը՝ 3,6 տոկոս։




























