Ստամբուլի կղզիների քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Էրդեմ Գյուլը մեծ տարբերությամբ հաղթում է իշխող կուսակցության թեկնածուին։
Թուրքական Karar.com կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի կղզիների քվեատուփերի 97 տոկոսի բացման արդյունքում Իշխանաց կղզիների քաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էրդեմ Գյուլը՝ 43.7 տոկոսով։
Իշխող կուսակցության թեկնածուն հավաքել է 30 տոկոս։
Ընդհանուր Թուրքիայում այս պահին բացվել է քվեատուփերի 60 տոկոսը, ըստ որի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաքել է 46.6, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը՝ 31, «Լավ» կուսակցությունը՝ 6.5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 5.8 եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը՝ 3,6 տոկոս։




























