ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում տեղադրել է վրաերթի ենթարկված շան տեսանյութ, որտեղ վերջինս փորձում է տաղաշարժվել, բայց չի կարողանում, քանի որ վնասված են ոտքերը եւ գրառում արել.

«Քրեական օրենսգրքով պատիժ է նախատեսվելու նաեւ այն անձանց համար, որոնք կկրակեն կամ վրաերթի կենթարկեն կենդանիներին եւ նրանց անօգնական թողնելով կճողոպրեն դեպքի վայրից:

Նման երկոտանի գազանները եւս պիտի ենթարկվեն քրեական պատասխանատվության»,-ընդգծել է պատգամավորը: