Ես մանրամասների չեմ տիրապետում, բայց հասկացա, որ մենք անհանգստանալու բան չունենք: Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց իշխող «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Նրա խոսքով՝ անհանգստանալու կարիք չկա, քանի որ նոր գաղափարախոսություն է ներկայացվել:
«Իսկ այժմ ժամանակ է պահանջվում, որպեսզի նոր գաղափարախոսությունը հստակ առաջարկվի եւ վերջնական փաստաթղթի ձեւով ներկայացվի», - հավելեց Քոչարյանը:
Պատգամավորը բացատրեց, որ խոսքը գաղափարախոսության մասին է, որը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դեռ Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում:
Նշենք, որ նիստի ընթացքում, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին վճռորոշ նշանակություն ունի: Սակայն Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքների մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում այդ մասին ոչ մի խոսք չկա:





























