Ապրիլի 1-ին Բաղրամյան զորավարժարանում մեկնարկում են գումարտակային մարտավարական զորավարժությունները:

Երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժություններին ներգրավվել է Հարավային ռազմական շրջանի ավելի քան 1.5 հազար զինծառայող եւ մոտ 300 իավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում հետեւակազորի մարտական մեքենաներ, տանկեր, զրահապատ մեքենաներ, հետախուզության, կառավարման, կապի ժամանակակից համալիրներ, ինչպես նաեւ օպերատիվ-մարտավարական կործանիչ, անօդաչու եւ բանակային ավիացիան:

Զորավարժություններն անցկացվում են ապրիլի 1-ից մինչեւ ապրիլի 14-ը, կազմավորման  հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի եւ միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ: