Լեգենդար Rolling Stones խմբի մենակատար Միկ Ջագերը այս շաբաթ կվիրահատվի՝ հայտնում է Reuters-ը։
Լրատվամիջոցը հայտնում է, որ 75-ամյա Ջագերը այս շաբաթ Նյու Յորքում սրտի փականի փոփոխման վիրահատության կենթարկվի։
Նշվում է, որ երգչի ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Rolling Stones խումբը հայտարարել էր Հյուսիսային Ամերիկայով իր շրջագայությունը հետաձգելու մասին՝ կապված Ջագերի առողջական խնդիրների հետ։
Շրջագայությունը պետք է անցկացվեր ապրիլի 20-ից հունիսի 29-ը։




























