Նոր Զելանդիայի խորհրդարանի անդամները քվեարկել են զենքի շրջանառության մասին օրենքի խստացման օգտին, հայտնում է Associated Press-ը:

Նշվում է, որ օրինագծին կողմ է քվեարկել երկրի օրենսդիրների գերակշիռ մեծամասնությունը:

Երկրի խորհրդարանականները հույս ունեն, որ օրենքն ուժի մեջ կմտնի հաջորդ շաբաթվա վերջին:

Օրինագիծը շրջանառության մեջ է դրվել անցյալ ամիս տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից հետո, երբ զինված տղամարդը կրակ էր բացել երկրի մզկիթներում աղոթող մարդկանց վրա:

Հաղորդվում է, որ 120 խորհրդարանականներից միայն մեկը՝ Դեւիդ Սեյմուրն է օրինագծին դեմ եղել՝ դա պատճառաբանելով այն հանգամանքով, որ այս որոշումը հապճեպ է:

Երկրի ՆԳ նախարար Սթյուարթ Նեշը հայտարարել է, որ դեռեւս մեծ թվով մարդիկ հասանելիություն ունեն զենքին, եւ Նոր Զելլանդիայում զենք ունենալը արտոնություն է, այլ ոչ իրավունք: