Ղարաբաղյան կարգավորման մադրիդյան սկզբունքները հնացել են: Ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` մեկնաբանելով Վիեննայում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունների արդյունքները:

Նրա խոսքով՝ Իլհամ Ալիեւին ձեռնտու չէ համանախագահների կողմից այդ սկզբունքների լրացուցիչ մեկնաբանությունը, մյուս կողմից հայկական կողմը նույնպես առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերում դրանց նկատմամբ:

 Այս ամենն արտահայտվել է ՀՀ վարչապետ Վլադիմիր Կարապետյանի մամուլի քարտուղարի հայտարարությունում այն մասին, որ դրանց մասին չեն խոսում ոչ համանախագահները, որ Բաքվի իշխանությունները, ոչ հայկական  կողմը: Բացի այդ ՀՀ ԱԳ նախարարը նաեւ հայտարարել է, որ դրանց վերաբերյալ ոչ մի կոնկրետ բանակցություններ չեն անցկացվել», - նշեց նա:

Մանոյանը դրական փաստ անվանեց հանդիպման արդյունքների գնահատականները ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այնպես էլ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից:

Բացի այդ հայտարարվել էր բանակցային գործըթացը ԱԳ նախարարների մակարդակով շարունակելու պատրաստակամության մասին:

ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, որ բանակցությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել լրացուցիչ բացատրություններ տալ, ինչը կարող է վկայել չլուծված խնդրահարույց հարցերի մասին: «Էական փոփոխություններ չկան, բացի այն, որ Հայաստանը ներկայացնում է նոր առաջնորդ եւ այն, որ նա ավելի ակտիվորեն է խոսում բանակցային գործընթացում Ղարաբաղին ներգրավելու անհրաժեշտության մասին», - բացատրեց նա:

Կիրո Մանոյանը հավելեց, որ բանակցությունների ձեւաչափը, որի մասին շատ է խոսվում, բանակցային գործընթացի ամենակարեւոր ասպեկտներից մեկն է եւ այն փոխելու համար պետք է պայմաններ ստեղծել, որոնցով Ղարաբաղը կներգրավվի գործընթացում:

«Առանց Ղարաբաղի մասնակցության բանակցային գործընթացը արդյունավետ չի լինի: Դրա համար բանակցային գործընթացին զուգահեռ անհրաժեշտ է նաեւ աշխատանք տանել խորհրդարանական դիվանագիտության մակարդակով», - կարծում է քաղաքական գործիչը:

Նա կրկին հնչեցրեց իր կուսակցության դիրքորոշումը, որը կարեւոր է համարում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ռազմաքաղաքական համաձայնագրի ստորագրումը: «Չնայած նրան, որ դա կարող է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դժգոհությունն առաջացնել, այս հարցում միասնական մոտեցման առկայությունը կարեւոր գործոն է Ադրբեջանի քաղաքականությանը դիմակայելու գործում», - ասաց Կիրո Մանոյանը:

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին,  թե ինչ կարող է նշանակել հանդիպման արդյունքներով հումանիտար համագործակցության մասին արված հայտարարությունը, Կիրո Մանոյանը նշեց, որ իրականում դա Բաքվի հերթական քարոզչական քայլն  է, եւ չի կարելի սպասել որոշակի լուրջ գործողությունների: