ԵԿՄ արտահերթ համագումարը տեղի կունենա Կառավարության նիստերի դահլիճում, ապրիլի 7-ին:

ԵԿՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ ապրիլի 2-ին, տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նիստ՝  ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հրավիրման օրակարգով:

ԵԿՄ վարչության նիստը որոշեց.

Հրավիրել ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումար:

Համագումարը անցկացնել  ապրիլի 7-ին ( սկիզբը ժամը 1200-ին) ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում (հասցեն՝ Մելիք-Ադամյան 1):

Համագումարի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը.

1. ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության և վարչության նախագահի ընտրություններ,

2. ՀՀ Երկրապահ կամավորականների միության վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ,

3. ՀՀ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հայտարարությունը: