ԱՄՆ-ի Չիկագոյի քաղաքի պատմության մեջ առաջին անգամ քաղաքապետ է դարձել աֆրիկյան ծագումով գեյ կին Լորի Լայթֆութը, հաղորդում է BBC News-ը:

Քաղաքապետի պաշտոնի համար նա պայքարել է 13 այլ թեկնածուների հետ եւ ստացել ընտրողերի ձայների ավելի քան 74 տոկոսը:

Լայթֆութը նաեւ հայտնի է որպես բացահայտ   գեյ եւ իր հաղթանակը տոնում է կնոջ եւ դստեր հետ:

Նորընտիր 56-ամյա քաղաքապետի ծրագրի հիմնական առաջնահերթություններն են կոռուպցիայի դեմ պայքրաը եւ ցածր եկամտով ընտանիքների սոցիալական պայմանների բարելավումը: