Cosmopolitan ամսագրի հայկական տարբերակը ճիշտ ժամանակին եկավ Երեւան, որպեսզի պատասխանի կանանց եւ աղջիկներին հուզող հարցերին։ Այս մասին մարտի 7-ին ամսագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ամսագրի գլխավոր խմբագիր, դերասանուհի Հրաչուհի Ութմազյանը՝ նշելով, որ Հայաստանը դարձավ 63-րդ երկիրը, որտեղ լույս է տեսնելու հայտնի ամսագիրը։
«Ամսագրի 30 տոկոսն ունի տեղական կոնտենտ, մնացած նյութերը վերցվում են Cosmo միջազգային բազայից»։ Դրա դիզայնը եւ խմբագրական բովանդակությունը Hearst Magazines International ընկերության խիստ վերահսկողության տակ են»,- հայտնեց ամսագրի արտ-տնօրեն Աննա Մալխասյանը։
Ամսագրի տնօրեն-հրատարակիչ Գագիկ Եղիազարյանի խոսքով, պարբերականը նախատեսված է 22-23 տարեկան ընթերցողուհիների համար։ «Cosmo-ն նրանց համար հետաքրքիր ընկերուհի է, ով միշտ աղջիկների կողքին է եւ պատրաստ է խորհուրդներ տալ»։
5 հազար տպաքանակ ունեցող ամսագրի մեծ ֆորմատի մեկ նմուշը կվաճառվի 1290, փոքր ֆորմատը՝ 990 դրամով։



























