Երեւանում ապրիլի 4-ին անցկացվում է ԵՄ Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովը:

Համաժողովին մասնակցում են Հայաստանի ԱԳՆ Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Սամվելյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Ազգային ժողովի պատգամավորներ, փորձագետներ:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Արեւելյան գործընկերությունը նշում է իր 10-ամյա հոբելյանը: ԵՄ-ում եւ Արեւելյան գործընկերության երկրներում նախատեսված է բազմաթիվ միջոցառումների եւ ակցիաների անցկացում:

Նշենք, որ Արեւելյան գործընկերությունը համատեղ նախաձեռնություն է, որը միավորում է ԵՄ-ն, ԵՄ անդամ երկրներին եւ արեւելյան գործընկերության 6 երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային: