«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ավելացել է արտերկրից Հայաստան ուղարկված մասնավոր դրամական փոխանցումների չափը: Եթե 2018թ. առաջին երկու ամսվա ընթացքում մասնավոր փո­խանցումները կազմել են 221 մլն 199 հազար դոլար, ապա «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա նույն ժամանակահատվածում այդ գումարն ավելացել է՝ կազմելով 259 մլն 329 հազար դոլար: 

Բայց ավելի ուշագրավ են ՀՀ-ից կապիտալի արտահոսքի ծավալները, որոնք, պարզվում է, այս տարի եւս ավելա­ցել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եթե նախորդ տարի կապիտալի արտահոսքը կազմել է 173 մլն 526 հազար դոլար, ապա այս տարի այդ թիվը հասել է 194 մլն 538 հազար դոլարի: 

Առաջին հայացքից կարող է թվալ, թե կապիտալը ՀՀ-ից շարունակում է դուրս տարվել, բայց եթե այդ գումարները համեմատենք նախորդ տարիներին կապիտալի արտահոսքի ծավալների հետ, միանգամայն այլ պատկեր կունենանք, գու­մարների արտահոսքի տեմպերն էապես նվազել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում