Օրենքով պատգամավորների աշխատանքի համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն, սակայն օրենքով պատասխանատվություն չի նախատեսվում ՏԻՄ ներկայացուցիչների համար այդ իրավունքի խախտման դեպքում: Ապրիլի 5-ին Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Վարչական  իրավախախտումների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Օրինագծի հեղինակի խոսքով՝ պատգամավորը, որն օրինակ այցով գտնվում է հանրապետության համայնքներից մեկում եւ բնակչության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ հանդիպումներ է անցկացնում, նման խնդրանքի առկայության դեպքում, պետք է տարածք տրամադրվի եւ ստեղծվեն բոլոր անհրաժեշտ բարենպաստ պայմանները:

«Մարդիկ կարող էին  քվեարկած լինել այդ պատգամավորի օգտին:  Նա հանդիսանում է նրանց պաշտոնական ներկայացուցիչը եւ նրա նկատմամբ  համապատասխան վերաբերմունք պետք է դրսեւորվի:

Մինչ այդ շատ տեղական պաշտոնյաներ մինչեւ այսօր չեն հասկացել, որ երկրում շատ բան փոխվել է եւ նրանք պետք է իրենց համապատասխան ձեւով պահեն՝ նպաստելով պատգամավորների աշխատանքի արդյունավետությանը», - պարզաբանեց Պետրոսյանը:

Նա մասնավորապես առաջարկեց, որ տվյալ պայմանը՝ խնդրանքը անտեսելու դեպքում, ՏԻՄ ներկայացուցիչների նկատմամբ 300 հազար դրամի չափով տուգանք սահմանվի:

Ընդ որում ԲՀԿ պատգամավորն ընդգծեց, որ պատգամավորների նկատմամբ պարտավորությունների իրականացումը չի պահանջի պետական բյուջեից միջոցների ներգրավում եւ որեւևէ չարդարացված մեծ ֆինանսական ծախս:

Գեւորգ Պետրոսյանը նկատեց, սակայն, որ եթե պատգամավորի ներկայացված խնդրանքը բացասական պատասխան ստանա, ապա պաշտոնյայի նկատմամբ տվյալ դեպքում չպետք է տուգանք կիրառվի, քանի որ վերջինս կատարել է իր պարտավորությունը՝ պատասխանելով հարցմանը:

Պատգամավորը նաեւ հավելեց, որ իր կողմից նշված ցուցակը ներառում է հանրային նշանակության սուբյեկտներ, օրինակ՝ պետական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններ: