Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, ամենայն հավանականությամբ, Մեծ Բրիտանիային կառաջարկի ԵՄ-ից դուրս գալու «ճկուն» հետաձգում՝ մինչեւ մեկ տարի, ավելի արագ դուրս գալու հնարավորությամբ, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային։
Նրա խոսքով՝ այս տարբերակը կարող է ներկայացվել Բիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ապրիլի 10-ին Բրյուսելում Brexit-ի վերաբերյալ գագաթաժողովում։ Նա նշել է, որ եթե Մեյն ընդունի առաջարկը, ապա Բրիտանիան կմասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին, որոնք կանցկացվեն մայիսին։
«Միակ խելամիտ ելքը կլիներ ավելի երկարատեւ, բայց ճկուն հետաձգումը»,- ասել է պաշտոնյան։
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը հիմա կասկածի տակ է, որովհետեւ բրիտանական խորհրդարանը չի կարող կողմնորոշվել դուրս գալու պայմանների հարցում։





























