Արքայազն Ժան Լուի Բինգան՝ Կամերունի առաջնորդներից մեկի որդին, Մեքսիկայի Ակապուլկո հանգստավայրում վթարի է ենթարկվել, գրում է Diario de Tabasco-ն:

Բինգնան ամենագնացով  բարձր արագությամբ դուրս է եկել ստորգետնյա թունելից, որը տանում է դեպի քաղաքի կենտրոնական մաս եւ մեքենան շրջվել է:

Արքայազնի մեքենայում գտնվող երկու մարդիկ տուժել են, վթարի մեղավորի վնասվածքների մասին չի հաղորդվում:

Ակապուլկոյում Բինգնայի գտնվելու նպատակի մասին չի նշվում: